Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ «օրենքով գողի». Տեսանյութ

Քննչական կեմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։

Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են, տեղեկացնում է ոստիկանությունը: