Սոցցանցերում երեկվանից տարածվում է սամուրայի հանդերձանքով մի մարդու լուսանկար։ Լուսանկարի հետ կից գրառմամբ նշվում է, թե իբր Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանը մնացել է Կիևում։
Ավելին, որ դեսպանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կրում է իր սամուրայ մեծ պապի սուրն ու զրահը, իսկ սամուրայը պետք է պաշտպանի այն երկիրը, որտեղ նա գտնվում է։
Այս մասին հայտնում է Fip.am-ը:
Լուսանկարը մինչ օրս տարածվում է նաև հայալեզու մեդիայում։
Իրականում, դրանում ոչ թե Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանն է պատկերված, այլ հակառակը՝ Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին։
Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանը Մացուդա Կունինորին է, որն այդպիսի լուսանկար չի հրապարակել։
Դեսպան Կորսունսկին վիրուսային լուսանկարի կապակցությամբ դեռ փետրվարի 23-ին անգամ գրառում է կատարել Ֆեյսբուքում․ «Ընկերներս բոլոր տեղերից գրում են, թե ինձ հետ՝ Կիև են ուղարկել, այժմ արդեն՝ Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանի կարգավիճակով )))
Զեկուցում եմ, ես տեղում եմ՝ Տոկիոյում, ճապոներեն եմ սովորում, մարզվում եմ Տեցուրո Շիմագուչիի՝ կենգիդոյի վարպետի մոտ»։