Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քոլեջում հանդիսավոր կերպով բացվեց Հայ զինվորի անմահությունը խորհրդանշող անկյուն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քոլեջում հանդիսավոր կերպով բացվեց Հայ զինվորի անմահությունը խորհրդանշող անկյուն` ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված քոլեջի տարբեր տարիների ուսանողների:

Զինվորներին նվիրված անկյունի բացումն ուղեկցվեց հիշատակը ոգեկոչող միջոցառմամբ, որի ընթացքում ուսանողներն անդրադարձան Արցախյան հերոսամարտերում քաջաբար հերոսացածներին:Ընդառաջելով ուսանողների խնդրանքին` լսարաններից մեկն անվանակոչել 2020 թվականին մարտական գործողության վայրում զոհված իրենց կուրսընկեր, բուժակ Պողոս Մելիքյանի անվամբ, բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին` նշելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր բուժաշխատողների դերն անգերազանցելի է եղել բոլոր պատերազմներում:

«Բուժաշխատողները մշտապես եղել են զինվորի կողքին: Թե’ պատերազմում, թե’ խաղաղության ժամանակ նրանք աշխատում են առանց հանգստի` հանուն ավելի լավ Հայաստանի»,-նշեց տնօրենը: Նա իր խոնարհումն ու հարգանքի խոսքերն ուղղեց զինծառայողների ընտանիքներին` մարտական ուղին փայլուն անցած ապագա բուժաշխատող ուսանողներին հանձնելով պատվոգրեր: Նահատակվածների պատվոգրերը հանձնվեցին ծնողներին:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախյան գոյամարտի, ապրիլյան պատերազմի և 2020 թվականի պատերազմի մասնակիցներ, հարազատներ, բարձրաստիճան սպաներ: