Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս․ փոխնախարար

Դեկտեմբերի 3-ին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այս մասին գրառում է կատարել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս։ Մարդկանց վերաբերմունքի պատճառով։ 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդ տղան ստիպված է տեղաշարժվել սայլակով։ Բնակվում է բազմաբնակարան շենքում։ Տղայի ելումուտն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դեպի շենքի մուտք թեքահարթակ կառուցվի, ինչին ընդդիմանում են բնակիչները՝ պնդելով, որ աստիճանավանդակը կնեղանա և իրենց անհարմար կլինի։

Սա էլ է մեր իրականության մաս։ Ներառականությունը խոսքեր չեն, մեր ապրելու ձևն է»,-նշել է նա։