«Լակոտիդ բռնելու ենք». Փաշինյանը սպառնում է Ծառուկյանին, ԲՀԿ առաջնորդն արձագանքում է. «Ազատություն»

Երևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այսօր շատ կարճ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նա սպառնացել էր՝ «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ բռնելու ենք»։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Փաշինյանը նկատի ուներ Ծառուկյանի հետախուզվող որդուն, որը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության և հափշտակության մեջ: «Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է ու հիմա փախած է, բռնելու ենք նստցնենք, չեք փախչելու ոչ մի տեղ, հերդ էլ չի փրկելու, հորողբերդ էլ չի փրկելու», – հայտարարեց Փաշինյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում