Դեսպան Քվինն այցելել է Մատենադարան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Մատենադարան՝ Հայաստանի հնագույն ձեռագիր մատյանների թանգարան-ինստիտուտ։

«Դեսպանի համար հավասարապես տպավորիչ էին թե՛ այստեղ պահվող հնագույն ու եզակի ձեռագիր մատյանների անկրկնելի հավաքածուն, թե՛ հմուտ ու նվիրված գիտաշխատողների ու վերականգնող մասնագետների աշխատանքը, որի շնորհիվ պահպանվում ու աշխարհին է հրամցվում հայ ժողովրդի գիտական ու գրական ժառանգությունը»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։