Հայաստանում հրդեհների թիվն աճել է


Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է.  2021 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ:

Այս տարի հրդեհների գերակշռող մասը գրանցվել է խոտածածկ տարածքներում: Ամռան ամիսներին հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։