ՀՀ ՊՆ-ն Սարիբեկյանի մահվան վկայագրից տեղեկություն չունի

ՀՀ ՊՆ-ն Սարիբեկյանի մահվան վկայագրից տեղեկություն չունի
ՀՀ ՊՆ-ն Սարիբեկյանի մահվան վկայագրից տեղեկություն չունի

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Ադրբեջանը Կարմիր Խաչին է ներկայացրել Մանվել Սարիբեկյանի մահվան մասին վկայագիրը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի ռազմական դատախազության կողմից Մանվել Սարիբեկյանի մահվան վկայագիրը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին հանձնելու լուրը հայտնել է ԿԽՄԻ-ի Բաքվի գրասենյակի տեղեկատվական բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
«Քրեագետ- դատախազի, դատական փորձագետ- բժշկի կողմից,  այդ գործին տեղյակ անձանց ներկայությամբ՝ դիակի արտաքին զնման ժամանակ  Սարիբեկյանի կոկորդի վրա հայտնաբերվել էր կախվելուն յուրահատուկ շերտագծային հետքեր,-նշում են լրատվամիջոցները,-Սարիբեկյանի մարմնի վրա բռնության կամ վնասվածքի  նշաններ չեն հայտնաբերվել»։

ԿԽՄԻ-ի Բաքվի գրասենյակի տեղեկատվական բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան նշել է, թե  Մանվել Սարիբեկյանի մահվան մասին վկայագիրը ներկայացվել է նրա ընտանիքին և համապատասխան կազմակերպություններին։

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ներկայացուցիչ Մուշեղ Աղեկյանը, սակայն, «Մեդիալաբին» ասել է, թե ՀՀ ՊՆ-ն «նման վկայագրի մասին տեղեկություն չունի»:

20-ամյա Սարիբեկյանը սեպտեմբերի 11-ին անասուններին որոնելիս մոլորվել է սահմանամերձ գոտում, որից հետո հայտնվել գերության մեջ` ադրբեջանական կողմից ստանալով «դիվերսանտ, ահաբեկիչ» որակավորումը :

Հոկտեմբերի 5-ին  Ադրբեջանի ՊՆ-ն եւ Ռազմական դատախազությունը հայտարարություն են տարածել, թե   «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել »:

© Medialab.am