Ս,Սարգսյան, «Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել»

Ս,Սարգսյան, «Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել»
Ս,Սարգսյան, «Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել»

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ այսօր Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ երկրում առկա սոցիալական խնդիրներին. «Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը պակասի, ես համարում եմ, որ դեռեւս շատ շատ տեւական ժամանակահատվածում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվն ավելանալու է, պրոբլեմների լուծման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են:

Ես չեմ ասում, որ մի երկու հարյուր տարի է պետք, որպեսզի հասնենք ժողովրդավարությանը: Բայց մի հատ նայեք՝ Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել, էդ ի՞նչ ա նշանակում, որ գոնե քվեարկողների 72%-ը դժգոհ է եղել: Այսինքն, իշխանավորը, հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է: Այո, իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն ու աղքատության կրճատումն է: Բայց վիճակը լավանալուն զուգահեռ՝ ավելանում է պահանջը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/19/216262/