Շատ բան կգրեն, հետո՞ ինչ, ծիծաղելի է. Աստղիկ Գևորգյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Շատ բան կգրեն, հետո՞ ինչ, ծիծաղելի է. Աստղիկ Գևորգյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Շատ բան կգրեն, հետո՞ ինչ, ծիծաղելի է. Աստղիկ Գևորգյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Հայաստանի Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, այն է՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը։ Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

Factor.am-ի հետ զրույցում Աստղիկ Գևորգյանը նշեց, որ իրեն մեղադրանք առաջադրվել է շատ ավելի վաղ, պարզապես մամուլն է այդ մասին հիմա տեղեկանում, ավելին՝ գործն արդեն մոտենում է ավարտին, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ ավարտվի:

«Ծիծաղելի է ուղղակի, սուտ բաներ են, ասելիք չունեն… թողեք, թող պաշտոնական տեղեկատվություն լինի, նոր հարցազրույց կտամ։ Սա ի՞նչ գործ է որ։ Գիտեք՝ մեղադրանքի մեջ շատ բան կգրեն, հետո՞ ինչ: Պետք էր իրենց գրել, գրել են։ Այս ամենը գրողին անհրաժեշտ էր հենց այս աղմուկը: Ես բացարձակ որևէ մտավախություն չունեմ»,- ասաց Ժուռնալիստների միության նախկին նախագահը՝ հրաժարվելով  իրեն առաջադրված մեղադրանքից այլ մանրամասներ հայտնել։

Ավելին՝ սկզբանղբյուրում: