Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վաղը՝ սեպտեմբերի 10֊ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։

«Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից»,-տեղեկացնում է Եղոյանը։