Ադրբեջանցիների սադրանքը նվեր է. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն  անդրադարձլ է արդեն ավելի քան 9 ժամ Ադրբեջանի «բնապահպանների» կողմից փակված Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի շուրջ զարգացումներին: Սանասարյանը գրում է.

«Ադրբեջանցիների սադրանքը նվեր է

Նման իրավիճակում ավելի լավ ապացույց, քան կենսական նշանկության ճանապարհի փակման փաստն է, երևի դժվար կլիներ ցույց տալ: Պակաս կարևոր չէր ռուս «խաղաղապահների» իրական «հնարավորությունները» հասկանալը:

Հիմա, առավել քան երբևէ, ՀՀ կառավարությունը պետք է անցնի դիվանագիտական հարձակման: Առանց ժամանակ վատնելու պետք է բարձրացնել միջազգային խաղաղապահ զորքի հարցը: Ժամանակին, երբ ասում էինք, որ ռուս «խաղաղապահները» մեծ հաշվով չեն կարող արցախցիների անվտանգությունն ապահովել, որոշները գրեթե երդվում էին, որ առանց ռուսների ամեն ինչ կորած է: Ցավոք, մենք ամեն մի նոր աղետից հետո, էլի դաս չենք քաղում»: