Հայկական կողմին փոխանցված Սմբատի Սարգսյանի դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են գնդակային մահացու վնասվածքներ

ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին:

Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան: