Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրեց ատկատների մեջ

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրեց ատկատների մեջ
Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրեց ատկատների մեջ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում արձանագրեց, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հերքում է ՎՊ բացահայտումները, ինչը բնական է:

«Եթե ընդունեք այն, ինչ գրված է, կառավարությունը պետք է հրաժարական տար, եթե չեք ընդունում, նշանակում է, որ կառավարությունը շարունակելու է նույն տեմպերով պետական միջոցների զանգվածային փոշիացումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին փաստացի նույն խնդիրների մասին խոսեց նաև Սերժ Սարգսյանը՝ բարձրացնելով ատկատների հարցը, բայց զարմանալի է, որ նույն կառավարությունը շարունակում է պատշտոնավարել: Եթե Արմեն Գևորգյանը հերքում է ՎՊ բացահայտումները, ըստ Նիկոլ Փաշինյանի, հերքում է Սերժ Սարգսյանի հայտարարություները, քանի որ նախորդ տարվա իններորդ ամսում էր Սերժ Սարգսյանը խիստ ելույթ ունեցել կառավարությունում, իսկ ՎՊ հաշվետվությունը նույնպես վերաբերում է 2012 թվականին:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր գլխից բռնել խոշորին: «Գլխից պիտի բռնեք, եկել եք, ասում, որ Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել եք: Մեծին գտաք հա՞, դա Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պե՞տն էր»,- հարցադրում արեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նաև Արմեն Գևորգյանին անձամբ մեղադրեց ատկատներին մասնակից լինելու մեջ՝ նշելով, որ ըստ մամուլի հրապարակումների, փոխվարչապետը «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից է: Ողջ պետական համակարգն, ըստ Փաշինյանի, գնումներ է կատարում «Տոյոտա Արմենիա» ընկերությունից:

«Ստացվում է, որ դա ատկատի ձևերից մեկն է, եթե դուք չլինեիք սեփականատերը, պետք է ատկատ տային կառավարությանը: Բայց ձեր միջոցով դա օրինականացվում է, դա նույն  ատկատն է»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/84316#sthash.5uUdlpGM.dpuf