Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված հայտարարությունը․ ՔՈ

ՔՈ կուսակցության հայտարարությունը․

Մայիսի 14-ին մենք հայտարարել էինք, որ բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։

Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված և ըստ էության այս օրակարգը կիսող հայտարարությունը և հայտնում ենք մեր համերաշխությունը այս օրակարգը ընդունող ուժերին։

ՔՈ կուսակցության մամուլի ծառայություն