Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ է ստացել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZiL» մակնիշի բեռնատարը:

Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած: