Մայիսի 6-8-ը Դիլիջանի քաղաքային այգում առաջին անգամ տեղի կունենա գաստրոնոմիկ իրադարձություն:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 20-ից ավելի մասնակից ռեստորաններ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Արցախից և մայրաքաղաք Երևանից, անց են կացնելու հայկական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։
Նշվում է, որ հետաքրքիր գաստրոքվեսթեր են սպասվում Դիլիջանի բոլոր ռեստորաններում։
Երաժշտական տրամադրությունն էլ ապահովելու են սիրված խմբերը, արտիստները՝ 3 օր շարունակ։
Հայաստանի գաստրո մշակույթը բացահայտելու և ճանաչելու հրաշալի հնարավորություն է: