Չապամոնտաժեցին, բայց ամեն օր փորձելու են ապամոնտաժել

50 օր Մաշտոցի պուրակը առեւտրի կրպակներից ազատելու համար պայքարելուց հետո ակտիվիստները որոշել են ապամոնտաժման փորձեր իրականցնել: Սակայն, դա նրանց դեռ չի հաջողվել, քանի որ այգին շրջափակված է 100-ից ավելի զրահապատ ոստիկաններով:
«Շնորհակալություն, որ դուք ամաչում եք»,- այսպես երեկ ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ դիմելով այն ոստիկաններին, ովքեր հակառակ իրենց կամքին են հայտնվել այգում: Այսօր էլ ինչպես երեկ այգում աշխատում է մտավորականներից բաղկացած ապամոնտաժող բրիգադի հաջորդ տասնյակը, որը անըդհատ շրջում է կրպակների տարածքում՝ փորձելով ապամոտաժելու համար հարմար տեղ գտնել: ՀՀ ոստիկանության աշխատակիցները պարբերաբար այդ տարածքում բարձրախոսով հիշեցնում են որ նրանց գործողությունները կարող են դիտվել որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում հանգեցնել հարկադրանքի կիրառման իրենց կողմից:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի քանի օր առաջ եւս հորդորել է ակտիվիստներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից նույն պատճառներով:
Ակտիվիստները համաձայն չեն այս երկու կառույցների հայտարարությունների հետ: Նրանք հայտարարել են, որ ուժով ոչ մի բան չեն փորձելու անել, բայց անընդհատ փորձելու են գտնել տարածք, որտեղ ոստիկան չկա փորձել կրպակները: Ամեն օր աշխատելու է մտավորակններից կազմված տաս հոգանոց բրիգադ:
© Medialab.am