Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» ազատ արձակվեց․ Factor.am

Վերաքննիչ դատարանի որոշմամբ այսօր ազատ արձակվեց զենք-զինամթերքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ («Պատրոն Դավոն»), գրում է Factor.am

Նշենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել էր Գալստյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաբերյալ, և բողոքն այսօր բավարարվեց։ Հիշեցնենք՝ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին՝ կալանավորվել։

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 դոլար գումար է ստացել: Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։