Հայաստանը գրանցել է ռուսական «Спутник V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ․ Azatutyun.am

Ռուսաստանի «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանը գրանցել է ռուսական «Спутник V» պատվաստանյութը։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել պատվաստանյութին, որի շնորհիվ երկրում կսկսվի քաղաքացիների պատվաստումը` օգտագործելով կորոնավիրուսի դեմ աշխարհում ամենալավ պատվաստանյութերից մեկը»,- փետրվարի 1-ին հայտարարել է «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Մանրամասները՝ Azatutyun.am-ում․