«Ընտրությունների ժամանակ նորմալ խաղի կանոններն ապահովող Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տապալվեց». Իոաննիսյան

«Ընտրությունների ժամանակ նորմալ խաղի կանոններն ապահովող Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տապալվեց». Իոաննիսյան
«Ընտրությունների ժամանակ նորմալ խաղի կանոններն ապահովող Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տապալվեց». Իոաննիսյան

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Իրազեկ քաղաքացիների միավորման, Առաջին փոխվարչապետի գրասենյակի, Արդարադատության նախարարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, տարածքային կառավարման նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության, Դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության և այլ հասարակական ու պետական կառույցների՝ ընտրական ռեֆորմի վրա աշխատած ներկայացուցիչներին:

Նման գրառում էկատարել Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, որի մշակած Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ տապալեց:

«Տասնյակ մարդիկ ջանք ու եռանդ չէին խնայում ընտրություններն ավելի ժողովրդավար դարձնելու համար: Ընտրությունների ժամանակ օրինականության ապահովման համար Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը հաջողվեց փոփոխել, բայց ընտրությունների ժամանակ նորմալ խաղի կանոններն ապահովող ու մի շարք այլ բարեփոխումներ նախատեսող Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տապալվեց»,- գրել է Իոաննիսյանը: