Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրել է.
«Կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը անընդունելի է։
Ես բազմաթիվ անհամաձայնություններ ունեմ ԲՀԿ-ի մի շարք պատգամավորների, նրանց հռետորաբանության, մարդու իրավունքների հանդեպ հաճախ անընդունելի հայտարարությունների, բայց դա ամենևին կապ չունի։
Բիրտ ուժի կիրառումը մերժելի է»։
Թե ինչու՞ է առանձնացրել կանանց եւ տղամարդկանց հանդեպ բռնությունները, իրավապաշտպանը պատասխանել է.
«Այս պահին կին պատգամավորներն են բարձրաձայնել իրենց հանդեպ ուժի կիրառման վերաբերյալ»։