Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, և այս պահանջը պետք է ներկայացնեն հենց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները: Կամ կկասեցնեք ՔՊ-ի ՀՀԿ-անացման գործընթացը, կամ կդառնաք հեղափոխությունն իրականացրած ՀՀ քաղաքացիների կողմից հերթական մերժվածները:
Եվ ի գիտություն.
ՀՀ Սահմանադրության հոդված 3-ը.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Մարդու մասին է խոսքը պարոն ԱԺ նախագահ, անկախ նրա որևէ հատկանիշից՝ գերի է, գերի չի, կամավոր է հանձնվել, թե ոչ, դատապարտյալ է, թե քրեական հանցագործություն չկատարած»: