«Պերմյակովի նախաքննական ցուցմունքն ուղղորդված է ռուս քննիչների կողմից». իրավապաշտպան

«Պերմյակովի նախաքննական ցուցմունքն ուղղորդված է ռուս քննիչների կողմից». իրավապաշտպան
«Պերմյակովի նախաքննական ցուցմունքն ուղղորդված է ռուս քննիչների կողմից». իրավապաշտպան

Ինչպես հայտնի է՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում ընթանում է անցյալ տարի գյումրեցի հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ՝ հայտարարելով, որ ամբողջությամբ ընդունում է իր մեղքը:  Նշենք, որ ռուսական կողմը Պերմյակովին դասալքության և զենք հափշտակելու մեղադրանք է ներկայացրել: Ըստ այսօր դատարանում […]

Ինչպես հայտնի է՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում ընթանում է անցյալ տարի գյումրեցի հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:

Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ՝ հայտարարելով, որ ամբողջությամբ ընդունում է իր մեղքը: 

Նշենք, որ ռուսական կողմը Պերմյակովին դասալքության և զենք հափշտակելու մեղադրանք է ներկայացրել:

Ըստ այսօր դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքի՝ Պերմյակովն ասել է, թե  Ավետիսյանների տուն մտել է գումար վերցնելու նպատակով: Հիշեցնենք, որ ձերբակալության ժամանակ նույն Պերմյակովն ասել էր, թե Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու համար:

Նախաքննական ցուցմունքում ռուս զինվորը գրել է, որ ինքն ավտոմատը վերցրել է, որպեսզի մարդկանց վախեցնի եւ փող վերցնի ու հասնի Ռուսաստան Թուրքիայի տարածքով: Ուստի ինքը Ավետիսյանների տանը փնտրել է փող ու թանկարժեք իրեր բոլոր սենյակներում, բայց պայուսակներից մեկից վերցրել է 5000 դրամ: Ըստ ցուցմունքի՝ Ավետիսյանների ընտանիքի 7 հոգու սպանությունը տեւել է 15 րոպե

Թե ինչո՞ւ է նման գնով որոշել լքել ծառայությունը ռուսական ռազմաբազայում, Պերմյակովն իր ցուցմունքում ոչինչ չի նշել: Ասել է, որ բազայի տարածքը լքել է գիշերը՝ 2- 2.30 սահմաններում և իր այդ մտադրության մասին որեւէ մեկը չի իմացել:

«Աբողջությամբ անհեթեթություն է: Նա չէր կարող բազայի տարածքը էդպես աննկատ թողնել: Միանշանակ է, որ ցուցմունքն ուղղորդված է ռուս քննիչների կողմից»,- մեզ հետ զրույցում դատավարության առթիվ տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ շարունակելով. «Զենքով հաստատ Ռուսաստան կամ Թուրքիա չէր գնում: Բաց է մնում հարցը, թե Պերմյակովը, որ ընդամենը մի քանի ամիս է ծառայել Հայաստանում, որտեղի՞ց պետք է ճանաչեր Ավետիսյաններին, ինչու՞ գիշերով և զենքով»:

Ըստ իրավապաշտպանի՝ ամենակարևոր հարց այն է, թե ի՞նչն էր պատճառը, որ Պերմյակովն ուզում էր գնալ Թուրքիայով Ռուսաստան: «Ծառայության հետ կապված ի՞նչ խնդիրներ ուներ, այդ ի՞նչ էր կատարվում ռուսական բազայում, որ նա նման քայլի է դիմել: Նշանակում է՝ ռուսական բազայում ինչ-որ հանգամանքներ կան, որ դրդել է նրան նման քայլի գնալու: Իսկ դա էլ նշանակում է՝ ցանկացած զինվոր ցանկացած ժամանակ կարող է ազատ ելումուտ անել ռուսական ռազմաբազա՝ զենքով,  ու ռուսական ռազմաբազան վտանգավոր է ՀՀ բնակիչների՝ առաջին հերթին՝ գյումրեցիների կյանքի համար»,-ասաց իրավապաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://armtimes.com/hy/read/68471