Առաջին անգամ անտոկոս վարկ կարող են ստանալ նաև թարմ գյուղմթերք արտահանողները․ տեսանյութ

Առաջին անգամ անտոկոս վարկ կարող են ստանալ նաև թարմ գյուղմթերք արտահանողները։ Մինչև այս որոշումը, արտոնյալ վարկից օգտվում էին վերամշակողները հումք գնելու համար։ Բարձրացվել է տրամադրվող ֆինանսական միջոցների շեմը՝ 1,8 մլրդից 3 մլրդ։

Հայկական գյուղմթերքը արտերկրում միշտ պահանջված է, և այս փոփոխության նպատակն է ֆերմերին խրախուսել շատ արտադրել և հետևաբար շատ էլ արտահանել։

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։