Եթե ամեն ինչ կարգուկանոնով առաջ է գնում, ինչո՞ւ անտեղի աղմուկ բարձրացնել. Ծառուկյանը՝ հետընտրական ցույցերի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր կնոջ հետ Առինջ գյուղում մասնակցել է քվեարկությանը:

«Քվեարկել եմ անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար», -քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա վերահաստատեց, որ իշխանական ուժի հետ չի ատարստվում կոալիցիա կազմել:

Նա տարօրինակ է համարել ընտրություններից հետո հետընտրական հանրահավաքների ու բողոքի ակցիաների անցկացման մասին հարցը:

«Եթե ամեն ինչ կարգուկանոնով առաջ է գնում, ինչո՞ւ անտեղի աղմուկ բարձրացնել: Այսօր ժողովուրդը քնում է քվեարկության, կատարում է քվեարկությոն, ընտրում է ում վստահում է, ինչո՞ւ բողոք բարձրացնել: Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ», -ասել է Ծառուկյանը: