Վարուժան Ավետիսյանի առողջության համար պետությունն է պատասխանատու․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Վարուժան Ավետիսյանի առողջության համար պետությունն է պատասխանատու․

Ցանկացած մարդ, ով հանգամանքների բերումով հայտնվել է կալանավայրում ու առողջական խնդիրներ ունի, պետք է ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։Բոլորովին էլ պարտադիր չէ, որ նման օգնություն տրամադրելու համար պաշտպանական կողմը աղմուկ բարձրացնի կամ հասարակությունից պահանջ հնչի։Հիվանդանոց տեղափոխելու համար բոլորովին էլ պարտադիր չէ վիճակի վատթարացման սպասել։

Պետությունն է բոլոր կալանավորների,այդ թվում՝ Վարուժան Ավետիսյանի առողջության ու անվտանգության առաջին պատասխանատուն։Եթե պետությունը կալանավորի առողջական խնդիրները լուծել չի կարողանում, ուրեմն, պետք է պայմաններ ստեղծի, որ մարդն ինքն իր առողջական հոգսը հոգա»։