«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու.Դավիթ Խաժակյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ,Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ԶԼՄ-ներ, հայրենակիցներ,տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։

Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։

Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում»։