Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վերևի հատված

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը: