Ստեփան Սաֆարյանի դիմումը մերժվել է

Ստեփան Սաֆարյանի դիմումը մերժվել է
Ստեփան Սաֆարյանի դիմումը մերժվել է

Երևանի թ.1 ընտրատարածքային ընտրական հանաձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում մերժել է այս ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը: Թեկնածուն ԸԸՀ-ին դիմել էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ս.Սաֆարյանը դիմումում, մասնավորապես, նշել էր. «Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի և նրա կողմնակիցների կողմից կատարվել են Ընտրական օրենսգրքի և նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ակնհայտորեն կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»: «Ժառանգության» թեկնածուն որպես հիմնավորում նշել էր իր մրցակցի կողմից, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, թույլ տրված խախտումները` դիմումին կցելով իր մրցակցի պաստառների լուսանկարները, թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայված նրա ընտրական շտաբերից մեկի մասին տեսանյութ և ապացուցողական այլ նյութեր: Կարդալ ավելին