Երեկ փորձել են անսալ Սերժ Սարգսյանի հորդորին եւ լուրջ զրույց ծավալել Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկի՝ Հրանտ Գրիգորյանի հետ:
– Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, եւ Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում։
– Լավ ե՞ք, դե լավ ըլնեք…
– Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար պատգամավորներիդ, լուրջ հարցեր չենք կարողանում տալ, չենք կարողանում ձեր մտքի գոհարները լսել, դա փոխանցել հանրությանը։ Հիմա խնդրում եմ ինքներդ առաջարկեք՝ ի՞նչ լուրջ հարցի շուրջ կցանկանայիք զրուցել, արտահայտվել։
– (Մռայլված նայում է աչքերիս մեջ, արագ քայլում ԱԺ միջանցքով եւ անընդհատ ձեռքով հետ հրում): Ասեցի՝ լավ մնա…
– Պարոն Գրիգորյան, վատ հա՞րց եմ տալիս, ինչո՞ւ եք խուսափում պատասխանից, ասելիք չունե՞ք, բան չունե՞ք ասելու ժողովրդին։
Ձեռքով հետ է հրում ու հասկացնում՝ անջատիր ձայնագրիչը, բայց, արդյունքի չհասնելով, արագ մտնում է ԱԺ պետքարան։ Քիչ անց դուրս է գալիս…
– Պարոն Գրիգորյան, մեզ՝ նոր սերնդի լրագրողներիս մեղադրում են, որ Ձեզ լուրջ հարցեր չենք տալիս, որ Դուք իրականում շատ խելացի եք, հիմա եթե Դուք չեք առաջարկում ինչ-որ լուրջ հարցի շուրջ խոսել, ես կփորձեմ ինքս տալ հարցեր։
– Ամուսնացա՞ծ եք, քանի՞ երեխա ունեք… Դե, աստված տա ունենաք (դեմքի ջղաձիգ շարժումներով հասկացնում է՝ անջատիր ձայնագրիչը):
– Մի տեսակ զայրացած եք, պարոն Գրիգորյան։
– Ինչի՞ պտի զայրանամ, հեչ էլ…
– Երկիրը, որի պատգամավորն եք Դուք, հետընտրական զարգացումների մեջ է, Ազատության հրապարակում ժողովուրդը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները։ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն քանի օր է՝ պայքարի ծայրահեղ միջոց է ընտրել ու կարծես թե չի պատրաստվում հրաժարվել հացադուլից եւ պայքարից։ Դուք, որպես այս երկրի եւ իշխող մեծամասնության պատգամավոր, ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը։
– Անջատի, հավես չունեմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/22/217832/