Հենակետում զինվորի մահվան դեպքով 2 զինծառայող ձերբակալվել է

Մայիսի 11-ին մարտական հենակետում ինքնասպան եղած ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի 2 ծառայակիցները ձերբակալվել են: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Ըստ աղբյուրի, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել: Մայիսի 12-ին ձերբակալվել են վերջինիս 2 ծառայակիցները: