Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:

Ավելի վաղ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ժիրայր Խառատյանն ազատվել էր ՊՎԾ ղեկավարի տեղակալի ժամանաավոր պաշտոնակատարի պաշտոնից։