Վարդան Պետորսյանը «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդես է նախաձեռնել

Դերասան Վարդան Պետրոսյանը տեղեկացնում է․

«Սիրելի բարեկամներ,

Մարտի 18ից 28-ը հրավիրում եմ ձեզ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահ, ուր բացվում է իմ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Մեր հոգսերի գարունը » խորագրով։ Ցուցասրահը բաց է առավոտից, իսկ երեկոյան ժ․19-ին, ամեն օր, ես Ձեզ կներկայացնեմ իմ նկարների պատմությունը։

Ցուցահանդեսը նվիրում եմ բոլոր այն կանանց, ովքեր ողջ պատերազմի եւ հաջորդած չորս ամիսների ընթացքում, պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ, անխոնջ նվիրյալների պես, անքուն ու անդադար աշխատեցին մեր առաջնագծի եւ Արցախից եկած գաղթականների համար․․․»։