Հարգանքով վերաբերվեք ընդդիմությանը․ Անի Սամսոնյան. տեսանյութ

Ազգային ժողովում վարման կարգի վերաբերյալ խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Եթե ձեզ թվում է, որ հեղափոխական էյֆորիայից և ձեր բարձր, լեգիտիմ ստացած ձայների գլխապտույտից դուք կարող եք մոտենալ այդ ամբիոնին, գնահատականներ տաք ընդդիմությանը, դաստիարակեք ընդդիմությանը, նվաստացնեք կամ վիրավորեք ընդդիմությանը ու հետո բարձր ամբիոններից խոսեք ընդդիմության իրավունքների մասին, հետո որոշեք, որ ընդդիմությունը պետք է խելոք նստած իր տեղում լսի այդ ամենը և հանդուրժի այդ ամենը, ուրեմն՝ դուք մոլորության մեջ եք։ Բարի եղեք, հարգանքով վերաբերվել ընդդիմությանը, ընդդիմության գործառույթներին»,- ասաց Սամսոնյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։