Պետությունն ամեն ինչ անում է՝ քաղաքացիներին պատվաստանյութ ապահովելու համար․ Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կորոնավիրուսից ունենք 33 մահ:

Պատավաստվե՛նք, որ փրկենք մարդկանց կյանքեր: Պատվաստվե՛նք, որ վերջ դնենք համավարակին:

Պետությունն ամեն ինչ անում է և շարունակելու է անել ամեն ինչ մեր քաղաքացիներին պատվաստանյութ ապահովելու համար:

Պատվաստվե՛նք և կանխե՛նք մահեր»: