Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձվեց

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձվեց
Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձվեց

2014 թ. փետրվարի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Դատարանը հայտնեց, որ գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանից և Միքայել Միքայելյանից համապարտության կարգով իր կրած բարոյական և նյութական վնասների փոխհատուման պահանջով:

Կողմերին հայցադիմումին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև 2014 թվականի փետրվարի 26-ը, ժամը 10:30-ը:

Հիշեցնենք, որ զինառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ջրծաղիկ հիվանդությունից:

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: 

© Medialab.am