Տագանկայի թատրոնում փոխել են պիեսի վերջը, որ բանջարեղենները հեղափոխություն չանեն

Տագանկայի թատրոնում փոխել են պիեսի վերջը, որ բանջարեղենները հեղափոխություն չանեն
Տագանկայի թատրոնում փոխել են պիեսի վերջը, որ բանջարեղենները հեղափոխություն չանեն

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը (լուսանկարում՝ ձախից առաջինը) այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ պատմեց մի արտառոց պատմություն: Մի քանի օր առաջ «Տագանկայի» թատրոնում բեմադրվում էր «Չիպոլինոյի արկածները»: Քանի որ այդ պիեսում վերջում մրգերն ու բանջարեղենները հեղափոխություն են անում, այս պիեսը Մոսկվայում գրաքննվել է, եւ ստիպել են, որ ներկայացման ավարտը փոխվի՝ հեղափոխություն չլինի, փոխարենը իմաստուն սինյոր Լիմոնը իջեցնում է հարկերը եւ բոլորը գոհ ու երջանիկ են մնում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/14/450933/