Սուրեն Գրիգորյանը առաջիկա ասուլիսում կներկայացնի մայրաքաղաքում մեկնարկած ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը առաջիկա ասուլիսում կներկայացնի մայրաքաղաքում ամանորյա աշխատանքները։

«Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 16-ին, ժամը՝ 10:30-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն մայրաքաղաքում մեկնարկած ամանորյա տոնական ձևավորման ու գեղարվեստական լուսավորման աշխատանքները»,- ասվում է գրառման մեջ։