Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վարժանքներ են անցկացրել.Factor

Ռազմական կապի մասնագետների օրվան ընդառաջ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը համակարգային վարժանքներ է անցկացրել, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Վարժանքներում ներգրավված են եղել բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են Լաչինի միջանցքի, Մարտունու, Մարտակերտի և ԼՂ այլ շրջանների շփման գծի երկայնքով։

Տեղեկացվում է, որ ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներն իրականացվել են պայմանական թիրախների ուղղությամբ: Գործնական պարապմունքի ընթացքում մասնագետները համալիր առաջադրանքներ են մշակել՝ կապի տարբեր միջոցների օգտագործմամբ:

Այս մասին հայտնում է factor.am-ը: