Արեգակի մասնակի խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանից 

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից, այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Արեգակի մասնակի խավարումը կսկսվի Հոկտեմբերի 25-ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։
Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32րոպե։