ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շնորհավորանքի տեքստը հրապարակել է Կրեմլը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին (2026 թվականի հունիսի 1)Հարգելի Նիկոլ Վովաևիչ,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական բնույթ են կրում։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա հետևողական զարգացմամբ։
Կցանկանայի մաղթել Ձեզ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ։
Հարգանքով՝
Վլադիմիր Պուտին



















