Չշահարկել դժբախտ դեպքը․ ոստիկանություն

Լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ: Հայտնում ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին: Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։