Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է․

Հայտնում ենք, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի՝ 1-77 հեռախոսահամարը:

Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 56-32-94, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 54-46-98 հեռախոսահամարով, կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:

Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն: