Արարատ Միրզոյանի խոսքը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

«Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածներն ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։

Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունն այդ անվտանգության երաշխավորն է»։