Բաքվում հայ բռցնքամարտիկների անվտանգությունն ապահովված է

Բաքվում հայ բռցնքամարտիկների անվտանգությունն ապահովված է
Բաքվում հայ բռցնքամարտիկների անվտանգությունն ապահովված է

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Բաքու մեկնած հայ բռնցքամարտիկների անվտանգությունը ապահովված է: Հայ բռնցքամարտիկները Ադրբեջան են մեկնել նախօրեին գիշերը, որտեղ նրանց դիմավորել են Ադրբեջանի Ազգային անվտանգության աշխատակիցները:
Այդ մասին տեղեկացնում են ռուսական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Բաքվում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունը պետք է տեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը: Առաջնությունը բացվել է այսօր` Բաքվի Հեյդար Ալիեւի անվան մարզահամերգային համալիրում, որին ներկա է գտնվել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանից Բաքու են մեկնել ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մերհրաբյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հովսեփ Սահակյանը, մարզիկներից` ծանրքաշային Արմեն Սիմոնյանը, ով վնասվածքի պատճառով ելույթ չի ունենա, Հովհանես Դանիելյանը, Հովհաննես Բոչկովը, Վլադիմիտր Սարուխանյանը, Հրաչիկ Ջավախյանը, Սամվել Մաթեւոսյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք նաեւ, որ անցած տարվա մայիսին հայ բռնցքամարտիկները Բաքվում մասնակցել էին նաեւ բռնցքամարտի պատանեկան առաջնությանը, որտեղից, սակայն, վերադարձել էին առանց մեդալների:

Հայ բռնցքամարտիկները այս անգամ իրենց առաջին մարտերը կսկսեն վաղը` երեքշաբթի օրը:

© Medialab.am