Հայրիկյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Չգիտեմ, դա կուսակցություն կդառնա, թե ոչ»

«Միշտ ասել եմ՝ ԲՀԿ-ն գուցե ավելի լավ բան է, բայց կուսակցություն չէ: Մեր քաղաքական դաշտն ինչ-որ տեղ մաքրվեց: Բայց քանի որ մաքրողը հատվածական է մոտենում երեւույթին, ես դա ամբողջական համարել չեմ կարող: ՀՀ քաղաքական դաշտում չպետք է մնան գործարարներ, այսինքն, փողի վրա հույս դնող մարդիկ: Միայն գաղափարն է, որը հաղթահարելի չի նույնիսկ ավելի հզոր գաղափարի […]

«Միշտ ասել եմ՝ ԲՀԿ-ն գուցե ավելի լավ բան է, բայց կուսակցություն չէ: Մեր քաղաքական դաշտն ինչ-որ տեղ մաքրվեց: Բայց քանի որ մաքրողը հատվածական է մոտենում երեւույթին, ես դա ամբողջական համարել չեմ կարող: ՀՀ քաղաքական դաշտում չպետք է մնան գործարարներ, այսինքն, փողի վրա հույս դնող մարդիկ: Միայն գաղափարն է, որը հաղթահարելի չի նույնիսկ ավելի հզոր գաղափարի միջոցով»,-նոր վերակազմավորված ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններն այսօր «Հայացք» ակումբում այսպես մեկնաբանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Խոսելով ԲՀԿ նոր ղեկավարի՝ Նաիրա Զոհրաբյանի մասին՝ Հայրիկյանն ասաց. «Երբ լսում էի դրանց նոր ղեկավարի հայտարարությունը, կարծես կլոունի տեսնեի, իր բառերով ասած: Կարծես կլոունադայի մասնակից լինեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասեց՝ այսպես պետք է անեք, իրենք էլ արեցին: Այդ տեսակ ընդդիմություն կլինի՞: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/10/549825/