Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ կորցվածը 2021-ին քանակական ցուցանիշներով հետ է բերվելու

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ 2021 թվականը լինելու է այն տարին, երբ կորոնավիրուսի իրավիճակի արդյունքում տնտեսությունում կորցվածը քանակական ցուցանիշներով վերականգնվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որ տնտեսությանը հասցված վնասները վերականգնվեն:

«Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի: Գնահատականները տարբեր են, տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5 տոկոս անկում կարձանագրվի՝ և զարգացած, և զարգացող տնտեսություններում: Եվ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021թվականին նույն այդ տնտեսությունները կվերակագնվեն նույն չափով: Այսինքն՝ գնահատականները նորից 5 տոկոսի սահմաններում աճի հնարավորությանն են վերաբերվում»,-ասաց նախարարն ու նկատեց՝ Հայաստանը բացառություն չի լինելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։