Ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող 5 փողոցները

Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․

Մասնավորապես, փակ են լինելու

Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։