«Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Սիրելի՛ արցախցիներ,

Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք։ Հայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են, ու իրավական տարբեր հնարավորություններ կան

։Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման քայլերից և սպասել գործընթացների ավարտին»։